1. Ստեղ մարդիկ սահմանին կռվող զինվորի համար են ավելի շատ անհանգստանում, իսկ Իսրայելում սահմանին կռվող զինվորն ա երկրի համար անհանգստանում:
Իսրայելում զինվորի կյանքը ավելի շատ ա վտանգված: Սահմաններում համարյա ամեն օր լարված ա: Կրակոցները տասնյակ տարիներ չեն դադարում: Իհարկե, ծնողը զավակի համար սրտացավ ա, բայց ոչ ոք չի խղճում զինվորին: Ու ամենակարևորը՝ ոչ ոք սահմանում կռվող զինվորին շահարկման առարկա չի դարձնում:
2. Ստեղ մարդիկ ձգտում են ամեն ձև ծառայությունից խուսափեն, իսկ Իսրայելում ամեն ձև ուզում են ծառայեն:
Չնայած նրան, որ ծառայությունը տղաների համար 3 տարի ա տևում, աղջիկների համար 2 տարի: Ու ոչ ոք ժամանակ չի սպանում: Բանակը բոլորին տալիս ա կամք, դիմացկունություն, ինքնուրույնություն: Ոչ ոք ծառայությունը գլուխը բարձի վրա չի անցկացնում: Ոչ մի ծնող չի մտածում ոնց անի, որ երեխեն ավելի թեթև պայմաններում ծառայի:
3. Իսրայելի բանակում ամենաառողջ բարքերն են:
Ոչ ոք իրա փայ գործը ուրիշի վրա չի բարդում: Իսկ ով փորձում ա՝ միանգամից հունի մեջ են քցում: Ռուսաստանից ներգաղթածները հաճախ են փորձում սովետական բարքերը մեջ քցեն, բայց իրանց վիճակը որպես կանոն տխուր ա դառնում: Իսրայելում զինվորը հնարավորություն ունի ազատ ժամերին քաղաք մտնի առևտուր անելու կամ զբոսնելու համար, ու ոչ ոք զորքին ցանկապատված չի պահում: Իսկ ազատ ու տոն օրերին զինվորները հաճախ տուն են գնում: Ու դրանից բանակի մարտունակությունը մենակ աճում ա:
Ի՞նչն ա խանգարում մեզ նմանատիպ բանակ ստեղծել:
Երկու երկրներում էլ բանակը հասարակության արտացոլումն ա: Մի տեղ ընկնողին հրում են, որ հեշտ ընկնի, մյուսում ձեռից բռնում: Մի տեղ սեփական ուժերով առաջ գնացողին ոտից քաշում են, մյուսում ճանապարհ են հարթում: Բանակը կփոխվի մենակ հասարակության առողջացմանը զուգահեռ: