Աղդամի շրջանի կենտրոնական հոսպիտալի գլխավոր բժշկի տեղակալ Գարա Գասիմովի տեղեկության համաձայն նույն շրջանի երեք բնակիչների վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք տուժել են հայկական հրետանու կրակից: Նրանցից մեկին տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Նրանց կյանքի համար պայքարում են վերակենդանացման բաժանմունքի բժիշկները:
Հիշեցնեմ , որ այս ամենի մեղավոր միմիայն ադրբեջանական անգրագետ զինված ուժերն են, քանի որ նրանք, զինվորական տեխնիկայով հանդերձ, պատսպարվում են խաղաղ բնակչության հետևում: Այս վիրավորների ամբողջ պատասխանատվությունը ընկած է Զաքիր Հասանովի և նրա ղեկավարած հիմնարկի վրա:
#համոբեկնազարյան օպերացիա:
Աշոտ Ասատրյան