Քանի որ Ադրբեջանի հանրապետությունը փորձում է մեզ ներկայացնի , որպես ագրեսոր կամ ահաբեկիչ, որոնք կրակում են խաղաղ բնակավայրերի վրա, ապա ցանկանում եմ մի գաղտնիք բացել , չնայած դա վաղուց արդեն գաղտնիք չի , համենայնդեպս ադրբեջանցիների համար: Ադրբեջանական զինված ուժերը իրենց հրանոթները և այլ ռազմական տեխնիկաները կանգնեցնում և դիրքավորում են սահմանամերձ գյուղերի մեջ: Այդ դիրքերից սկսում են հրանոթներով կրակել մեր գյուղերի ու դիրքերի վրա: Իսկ այդ տեխնիկաները ոչնչացնելու համար պետք է մեր հրետանավորները կրակեն դրանց վրա, հո չենք նստելու ու նայենք: Իհարկե ոչ բոլոր արկերն են հասնում թիրախին , դրա պատճառով տուժում են հարակից բնակավայրերը: Ադրբեջանական զինված ուժերը, սեփական ժողովրդին սարքել է կենդանի թիրախ: Իր ստորությունը ցույց տալու համար չի կանգնում ոչ մի սրբության առջև:

 

Մենք անիմաստ տեղը բնակավայրերի վրա չենք կրակում , այդ բնակավայրերից մեկա ձեր բնակչությունը կամովին հեռանում են, առանց մեր միջամտության: Դուրս բերեք այդ տեխնիկաները բնակավայրերի մեջից և մի դիմեք ստոր քայլերի:
Ադրբեջանական բնակավայրերի ավերածությունների պատասխանատուն ադրբեջանական զինված ուժերի անգրագետ սպաներն են ու ղեկավարները ՝ Զաքիր Հասանովի գլխավորությամբ: Ալիևին պատասխանատուների մեջ չեմ ներառում, քանի որ նրա ախտորոշումը դեռ պարզ չէ ու ըստ երևույթին նրա նման հիվանդները ազատված են սեփական արարքների համար պատասխանատվություն կրելուց և նրանց տեղը հոգեբուժարանն է :

 

 

Աշոտ Ասատրյան