Սահմանին մեր զինվորը զոհվեց և ևս երկուսը վիրավորվեցին այն ընթացքում, երբ Ադրբեջանում հերոսացնում էին Չինգիզ Գուրբանովին: Ադրբեջանցի զինծառայող, ում դին մնացել էր հայկական կողմում՝ անհաջող դիվերսիոն փորձ կատարելու ընթացքում: Նրա հետ եկած զինվորներին հաջողվել էր փախչել, սակայն Գուրբանովի դին թողել էին մարտի դաշտում:
Նույն իրականության մեջ մեր տղերքը զոհվում կամ վիրավորվում են զոհված կամ վիրավորված ընկերջը օգնության շտապելիս: Հայկական բանակի սպան շտապում է օգնել իր վիրավոր զինծառայողին և թշնամու դիպուկահարի գնդակից ինքն էլ վիրավորվում է: Կարծում եք սպան չգիտե՞ր, որ նշված հատվածում արդեն աշխատում է թշնամու դիպուկահարը: Վստահ եմ , որ նույնիսկ չէր կասկածում, որ իր կյանքը 100 տոկոսով վտանգի տակ է: Երբ ժամկետային զինծառայողն է գնում օգնությամբ նա նույնպես վստահ է, որ դա իր կյանքի վերջին ռիսկային քայլն է:
Երբ 2016 թվականի ապրիլից ամիսներ անց առաջնագծում հանդիպեցի այն զինծառայողների հետ , ովքեր իրենց վրա էին ընդունել թշնամու հարձակումը, ովքեր դիրքերի էին ազատագրել ու ուղղաթիռ էին խոցել, նրանք բոլորը նույն բանն էի ասում՝ չենք հիշում ինչ ենք արել: Տղերքը, ովքեր հայրենիք էին պաշտպանել, ընկերոջ կյանք էի փրկել, ընկերոջ դիակը չէին թողել թշնամու մոտ, չէին կարողանում հիշել իրենց կատարածը, քանի որ այդ պահին իրենց միակ նպատակը հայրենիք ու կյանք փրկելն էր:
Նման կերպ են մեր զինվորները տարբերվում թշնամու զինվորներից, որոնք իրենց զինակից ընկերոջ դին թողնում և փախնում են, հետագայում նաև հերոսացնում նման քայլ կատարողներին:
Աշոտ Ասատրյան