… Ես առաջարկում եմ մի ձև, որը հեշտ իրագործելի է քաղաքի ներկա տափարակ և գեղեցիկ տեղում: Ես առաջարկում եմ մի ձև, որը Եվրոպայում շատ է ընդունված: Քաղաքը պետք է ունենա կենտրոն և մի քանի քաղաքամասեր, որոնք այնպես են դասավորված, որ շրջանաձև փողոցների միջոցով ամենակարճ ճանապարհով իրար միացած լինեն, զանազան ուղղությամբ հեշտ լինի հաղորդակցություն պահպանել քաղաքի կենտրոնի հետ:

 

 

Առողջապահական նկատառումներով քաղաքը պետք է ունենա կանաչ գոտենման փողոցներ և այգիներ, առանց շինությունների, այսպես կոչված «քաղաքի թոքերը», որոնցով մաքուր օդ է անցնելու դեպի քաղաքի կենտրոնը: Եթե այդ իրագործվի, ամեն մի շնչին կհասնի 2-3 քառակուսի սաժեն կանաչ տարածություն: Քաղաքի մեկ վեցերորդ կամ յոթերորդ մասը, այսինքն 300-450 հազար քառ. սաժեն տարածություն կանաչով պիտի ծածկված լինի…
1924թ.

 

 

 

 

Հովիկ Չարխչյան