Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել:

Բոլորդ հիշում եք, տեսել եք վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 16-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացված են Արցախի հողերի առուծախի գիշերը ՀՀ կառավարության շենքում տեղի ունեցած ժողովրդական հուզումները։

Խնդիրը կայանում է նրանում, որ տիկին Գևորգյանի հրապարակած տեսանյութը նոյեմբերի 11-ին եղել է առգրավված ԱԱԾ-ի կողմից։ Նշված փաստի շուրջ հարցաքննվելու միջնրոդություն էի ներկայացրել ԱԱԾ ու գիտեք ի՞նչ պատասխան եմ ստացել՝ ասում են հա ոչինչ, որ նախաքննական գաղտնիքի արտահոսք է եղել ու՞մ իրավունքն է խախտվել որ։ Համարելով սա իրավական ցինիզմ՝ ներկայացրել եմ հանցագործության մասին հաղորդում։ Հետամուտ եմ լինելու, որպեսզի քրեական գործը հարուցվի և բոլոր մեղավրոները կանչվեն պատասխանատվության»։