Անդրոկոլը Հռոմի Աֆրիկա պրովինցիայի հռոմեացի կառավարչի ստրուկն էր: Նա փախչում է անապատ, պատսպարվելու համար մտնում մի անձավ եւ դեմ-դիմաց հանդիպում առյուծի: Առյուծը չի հարձակվում, այլ արյունոտ թաթը մեկնում է Անդրոկոլին, որը տեսնում ու հանում է վերքի մեջ խրված փուշը: Անդրոկոլի ազատությունը երկար չի տեւում. նրան բռնում են եւ ուղարկում Հռոմ, իսկ ամիսներ անց նետում Կոլիզեյ՝ գազանների հետ մենամարտելու:



Ստրուկի վրա արձակում են սոված պահած մի առյուծ, որը մռնչալով նետվում է զոհի վրա, սակայն հասնելով նրան՝ քարացած կանգ է առնում: Գազանը ճանաչում է Անդրոկոլին, մոտենում եւ սկսում լիզել նրա ձեռքերն ու դեմքը: Հանդիսատեսը, որ հետեւում էր այս իրական հրաշքին, զարմանքից քար է կտրում: Կայսրն Անդրոկոլին ազատ է արձակում: Մեծ ջանքեր են պահանջվում առյուծին բարեկամից բաժանելու համար․․․



Հայե՛ր, գիտե՞ք, որ