Իմանալով, որ ազերբառանական բանակը 6 տանկ ունի, Մոնթեն որոշում է զավթել դրանք: Մենք ունեինք ընդամենը մեկ տանկ և Մոնթեն մի հանճարեղ բան է մտածում:
Այդ մեկ տանկով պետք հարձակվում ենք թշնամու վրա, հետո իբր թե նկատելով իրենց տանկերը, փախնում ենք ու հակառակորդն իր վեց տանկերով հետապնդում է մեզ: Եվ երբ ազերբառանական վեց տանկերը հայտնվում են նեղ լեռնացքում, խփում ենք առաջին և վերջին տանկերին ու մեջտեղի 4 տանկերը մնում են շրջափակման մեջ և անցնում մեզ:
Ու մենք հարձակվում ենք, ամեն ինչ գնում է ինչպես և պլանավորված էր և ազերբառաններն իրենց տանկերով հետապնդում են մեր մի տանկին:
Բայց լեռնանցք չհասած մեր տանկը շրջվում և կրակում է ազարբառանական առաջին տանկին և տրաքացնում այն: Մյուս տանկերը շրջվում են և դիմում փախուստի:
Ու երբ հայկական տանկը վերադառնում է, տանկից իջնում է հայ ֆիդայիներից մեկը, ով չգիտեր Մոնթեի պլանի մասին և գլուխ գովում, որ մինչ մյուս տղերքը փախնում էին, ինքն իր տանկով կանգնեց ու սատկացրեց ազերբառաններին ու մյուսներն էլ լեղապատառ փախան:
Մոնթեն ջղայնացած պատասխանում է,
-Իշուն մեկը, քո տաքգլխության պատճառով մենք այսօր չորս տանկ կորցրինք...
Արման Հայրապետյան