Ստեփանակերտից Մարտունի տանող ճանապարհին մի գազի լցակայան կա: Ապրիլյան դեպքերը մի քանի օր էր սկսել էին, մենք էլ Մարտունի էինք գնում, գազի լցակայանում գազ ենք լցնում, այդ ամսին Արցախում եղանակը մի քիչ ցրտոտ էր, բայց ես դուրսը՝ աշխատակցի հետ, կանգնել զրուցում էի:
Ճանապարհին մեքենա երևաց, որը շատ բարձր արագությամբ անցնում էր, քանի որ ես զինվորական համազգեստով էի, նկատեց ինձ, ճանապարհից թեքվեց ու մտավ գազալցակայն: Մոտեցավ, բոլորիս բարևեց ու դիմեց ինձ՝ X դիրք ինձ կտանե՞ք, պատասխանեցի, որ ես իրավունք չունեմ ոչ մեկին դիրք տանելու, դրա համար պետք է զինկոմիսարիատ դիմի, իրենք կվորոշեն ուր տանեն: Պատասխանեց, որ որդին մի քանի ամսվա ծառայող է, մարտերը սկսելու առաջին երկու օրը զրուցել է հետը, հետո կապը կորել է ու այլևս զանգերին չի պատասխանել:
Գնացել է զինկոմիսարիատ, որպես կամավոր գրվի, տեղ չի եղել, ասել են գնա, եթե մարդ պետք լինի կկանչենք: Առանց երկար մտածելու վերցրել էր որսորդական զենքը ու փոքր տղայի հետ գնում էր մեծ տղայի մոտ, ասում էր՝ էն մի քանի ամսվա ծառայողա, նոր զենք բռնելա սովորում, գնամ կողքը լինեմ, էս փոքրս էր կպավ, որ գա ախպոր մոտ:
Զրուցելուց հետո ինքը շարժվեց, մենք էլ մի քիչ մնացենք ու շարժվեցինք: Երբ հասանք Մարտունու զորամասերից մեկը նկատեցի, որ այդ մեքենան կանգնած է զորամասի դարպասների մոտ, վարորդը ինչ-որ զինվորի էր փաթաթվել: Մենք պետք է մտնեինք զորամաս, դարպասները բացեցին, բայց հետաքրքրությունից ելնելով ներս չմտա, կանգնեցի ու իջա մեքենայից:
Հայրը տղային էր փաթաթվել: Երբ կամավորները եկել էին ծառայողների մի մասին դիրքերից իջացրել էին, որպեսզի հանգստանան: Իրարից կարոտները առնելուց հետո սկսեց նոր պատմություն: Զինվորը, ով ըստ հոր կարծիքի, մի քանի ամսվա ծառայող էր ու նոր էր զենք բռնել սովորում, արդեն հասուն տղամարդու նման հորը համոզում ու պարտադրում էր, որ տուն գնա: Վերջը բոլոր զինվորներով հորը մի կերպ համոզեցին ու հայրն էլ , ոգևորված տղայի խիզախությամբ, հպարտ-հպարտ տուն վերադարձավ:
Մենք մեր հողերը այսպես ենք պահում: