(Մեր լոռեցի հերոսի անունը փոխված է)

 

Շատերին է հայտնի, որ Արցախյան ազատագրական պայքարի մեջ ընդգրկված են եղել նաեւ բազմաթիվ պատանիներ, որոնք նույնիսկ զենք չէին տեսել, սակայն հայրենիքի կանչին անտարբեր չէին կարող մնալ : Նրանցից մեկն էլ մեր լոռեցի 15-ամյա Արմենն էր: Ճիշտ է, նա ջոկատի անդամներին վստահեցրել էր, որ «Kalashnikov»-ն իր համար խաղալիք է, սակայն...
1992թ. Հադրութի շրջանի՝ Ֆիզուլուն սահմանամերձ Հախուլլու գյուղի վրա ազերների հարձակումից հետո, երբ խրամատում զրուցում էինք, Արմենը զարմացած հարցրեց. «Տղե՛րք, էդ ինչի՞ց էր, որ ձեր ավտոմատը արագ կրակում էր «դը՛-դը՛-դը՛-դը՛», իսկ իմը՝ «դըըըը՜-դըըըըըը՜-դըըըըըը՜...»: Պարզվեց, որ ինքնաձիքը կրակահերթի ռեժիմի բերելու ձեւը չգիտեր: