Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2014-ին, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետեւյալ սննդամթերքների արտադրությունը' կենդանական յուղինը 2,1 անգամ, խեցգետնի պահածոներինը' 10,7 անգամ, բանջարեղենի պահածոներինը' 72,6 տոկոսով, սիգարետներինը' 65,3 տոկոսով, հանքային ջրերինը' 35,6 տոկոսով, աղբյուրի ջրերինը' 36,7 տոկոսով, պաղպաղակինը' 48,8 տոկոսով, կեֆիրինը' 37,6 տոկոս, մածունինը' 33 տոկոս, կետչուպինը' 40 տոկոս:
Բացի վերոնշյալից, ավելացել են նաեւ մսի, մսամթերքի' ներառյալ երշիկեղենը, պանրի, կաթի, թթվասերի, յոգուրտի, պանրիկների, մայոնեզի, շաքարավազի, ալյուրի, ձավարեղենի, հրուշակեղենի, մակարոնեղենի, շաքարավազի, համակցված կերերի, բնական հյութերի, շամպայն գինիների, գարեջրի, ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: Նվազել են կաթնաշոռի, կաթնասերի, հացի, բուսական յուղի, մարգարինի, տոմատի եւ ձկան պահածոների, չորացրած մրգերի, էթիլային սպիրտի, օղու, լիկյորի, կոնյակի, գինու արտադրության ծավալները:
Կարինե Առաքելյան