Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ի հունվար-ապրիլ ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետեւյալ սննդամթերքների արտադրությունը' լիկյորինը' 12,9 անգամ, թանինը' 5,7 անգամ, կաթնասերինը' 2,9 անգամ, թթվասերինը' 2,2 անգամ, պաղպաղակինը' 2 անգամ, ձկան պահածոներինը' 2 անգամ, կեֆիրինը' 93, 2 տոկոսով, մածունինը' 91,2 տոկոսով, ձավարեղենինը' 86,1 տոկոսով, յոգուրտինը' 65,8 տոկոսով, մայոնեզինը' 37,5 տոկոսով, կետչուպինը' 68,6 տոկոսով, սիգարետներինը' 30,9 տոկոսով, գինու արտադրությունը' 17,1 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը' 16,8 տոկոսով:
Կաթի արտադրությունն ավելացել է 5,7 տոկոսով, պանրինը' 3,7 տոկոսով, մսինը' 3,2 տոկոսով, մսաթմթերքներինը, ներառյալ երշիկեղենը' 4,5 տոկոսով:
Նվազել են կենդանական եւ բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, շամպայնի, գարեջրի, հանքային եւ աղբյուրի ջրերի, աղի, չորացած մրգեթրի, բնական հյութերի արտադրության ծավալները:
Անահիտ Գրիգորյան