Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունների համաձայն, 2015-ի հունվար-հունիս ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում նկատելիորեն ավելացել են հետեւյալ սննդամթերքների արտադրությունը' լիկյորինը' 12,9 անգամ, թանինը' 5,1 անգամ, կաթնասերինը' 2,7 անգամ, թթվասերինը' 2,1 անգամ, պաղպաղակինը' 78,9 տոկոսով, ձկան եւ մսի պահածոներինը' 2,1 անգամ, խեցգետնի պահածոներինը' 63,4 տոկոսով, կեֆիրինը' 94 տոկոսով, մածունինը' 73,6 տոկոսով, ձավարեղենինը' 72,2 տոկոսով, յոգուրտինը' 64,3 տոկոսով, մայոնեզինը' 96,4 տոկոսով, էթիլային սպիրտինը՝ 52,4 տոկոսով, կետչուպինը' 9,6 տոկոսով, սիգարետներինը' 37 տոկոսով, գինու արտադրությունը' 14,7 տոկոսով, շամպայնինը' 9,9 տոկոսով, ոչ ալկոհոլային խմիչքներինը' 9,2 տոկոսով:

 

Կաթի արտադրությունն ավելացել է 6,7 տոկոսով, պանրինը' 5,7 տոկոսով, մսինը' 5,1 տոկոսով:
Նվազել են կենդանական եւ բուսական յուղերի, մակարոնեղենի, հրուշակեղենի, հացի, ալյուրի, մսի կիսապատրաստուկների, կոնյակի, գարեջրի, մսաթմթերքների' ներառյալ երշիկեղենը, հանքային եւ աղբյուրի ջրերի, աղի, չորացած մրգերի, բնական հյութերի արտադրության ծավալները:

 

Անահիտ Գրիգորյան