Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտն այս տարի արտադրության եւ արտահանման ծավալների աճ է արձանագրել: Այս մասին ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նախարարի, տարվա առաջին 10 ամիսներին թողարկվել է 7 մլրդ դրամի արտադրանք' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 12 տոկոսով ավելի, արտահանվել է 3 մլրդ դրամի արտադրանք' նախորդ տարվա համեմատ 25 տոկոսով ավելի:
Հիշեցնենք, որ թեթեւ արդյունաբերությունն ընդգրկված է արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության զարգացման ծրագրի 11 ճյուղերի ցանկում:
Անահիտ Գրիգորյան