Նախորդ տարիներին Հայաստանում զարգացավ քաղքագիտության մի անհավատալի ուղղության' Րաֆֆիագիտություն: Ի՞նչ տեխնոլոգիաներ է նա կիրառում, Թալինի ընտրություններում նա որպես քաղաքական գործիչ պրծա՞վ, թե՞ չպրծավ, մանդատից հրաժարվելով պրծա՞վ, թե չպրծավ, բեղերը սափրելը ճիշտ էր, թե՞ ոչ, հացադուլ անելը ճի՞շտ էր, թե՞ սխալ, իշխանության հետ գործարքի գնա՞ց, թե չգնա՞ց, եթե Սերժին չի հայհոյում' ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ եւ այլն. այս եւ այլ ազգային նշանակության թեմաներով թեկնածուականներ գրվեցին, դոկտորականներ «պաշտպանվեցին»... Ոչինչ, որ դրանք բոլորը սխալ դարձան: Րաֆֆին ուղղակի մատ արեց բոլոր դիսերտացիաներին, վերլուծականներին, դոկտորանտներին ու կանդիդատներին: Հիմա էլ ձեւավորվել է Րաֆֆիի ընդդիմություն: Չեմ քննադատում: Իրավունքը ձերն է: Ավելին ասեմ' լավ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերին աչալուրջ հետեւողներ կան: Ուղղակի չեմ կարող չասել, որ տեղի ունեցողը կեղտ բռնոցի է, այլ ոչ թե նրան հակակշռում. ընտրություններից առաջ հեգնում էին բարեւարշավը, հետո' ասում, թե ստացված ձայները նրանը չեն, հետո' թիմ չունի, հետո' նրա կողքին կանգնած այս ինչ անձնավորությունը այսինչ բանն ասաց, ամբոխավարությամբ է զբաղված ու այսպես շարունակ... Այն որ սխալական եք ու սխալվելու եք, դա արդեն պարզ է: Բայց գոնե հետաքրքիր եղեք: