- Գաբրիելան միշտ բողոքում է, որ ես իրեն չեմ ծանոթացնում իմ ընկերների հետ: Նա շատ է ուզում ծանոթանալ իմ ֆակուլտետի ընկերների հետ: Նա ուղղակի հոգիս հանում է:
- Իսկ դու ծանո՞թ ես նրա համալսարանի ընկերների հետ:
- Ես նրան չեմ թաքցնում: Եթե մենք հանդիպում ենք ինչ-որ մեկին փողոցում կամ երեկույթին, ես նրան ծանոթացնում եմ: Բայց նա ուզում է մտնել իմ շրջապատ:
- Ինչը, եթե ես ճիշտ հասկացա, հենց այն է, ինչ դու չես ուզում:
- Դե... նայած հանգամանքների;
- Ո՞ր հանգամանքներում:
- Որտեղի՞ց իմանամ: Հանգամանքների բերումով: Եթե ամեն բան ինքն իրեն է լինում, լավ է: Բայց իրադրությունը արագացնել՝ ոչ, հեռացրե՛ք:

 


- Դու կատա՞կ ես անում: Ի՞նչ է նշանակում «արագացնել իրադրությունը»: Եթե ֆակուլտետում երեկույթ է, քեզ հրավիրել են և դու գնում ես ընկերուհուդ հետ, դա քո կարծիքով արագացնե՞լ է:
- Անկասկած, այո: Ինչի՞ ես իրեն ինձ հետ վերցնեմ : Նա այնտեղ ոչ ոքի հետ ծանոթ չէ:
- Դա նման է ծաղրելուն, Դեմիան: Ես մորաքրոջ տղա ունեմ, ով ճաշից և ընթրիքից առաջ բուդերբրոդ էր ուտում, որովհետև, իր բառերով ասած, նա չէր կարող ոչինչ ուտել դատարկ ստամոքսով:
- Չեմ տեսնում ոչ մի կապ քո անեկդոտի և իմ իրավիճակի մեջ:
- Ճիշտ է: Այսօր դու չես տեսնի ոչ մի կապ: Դու ասում ես, որ Գաբրիելան քո շրջապատում տեղ չունի, քանի որ նա ծանոթ չէ քո ընկերների հետ, և ինքդ չես տալիս նրան հնարավորություն ծանոթանալ նրանց հետ:
- Ինչո՞ւ, Դեմիան:
- Որովհետև Գաբրիելան...
- Ինչո՞ւ Դեմիան, ինչո՞ւ:

 


- Ինչու՞: Դե որպեսզի չխառնել:
- Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
- Ամեն բան շատ պարզ է՝ ես չեմ ուզում խառնել տարբեր ընկերախմբեր.... Եվ մի մտածիր, որ դա այդքան հեշտ է: Ոչ միայն Գաբրիելան է նեղանում: Ես մշտապես վիճում եմ համալասարանական ընկերներիս հետ, որոնք նույնպես ստիպում են, որ ես տանեմ նրան: Ոչ ոք չի հասկանում, որ ես ուզում եմ, որպեսզի ամեն բան իր տեղում լինի՝ մեկը դա մեկն է, իսկ մյուսը՝ դա մյուսն է:
- Ինձ մի՛ ասա, մեկը, մյուսը, երրորդը, հինգը, և տասը, միթե՞ այդ ամենը քո մեջ չէ:
- Այո, դու ճիշտ ես, իմ ներսում է: Բայց արտաքնապես ես չեմ ուզում դրանք խառնել:
- Սա առաջին անգամը չէ, այնպես չէ՞:
- Այսինքն, առաջին անգամը չէ:
- Իհարկե, դու առաջին անգամ չես ինձ ասում, որ քեզ համար կարևորը՝ չխառնելն է:
- Ա՜խ, այո: Կարծես թե ես ինչ-որ մի անգամ էլի ասել եմ քեզ, որ չեմ ուզում խառնել ընտանիքս ու ընկերներիս, ակումբից ծանոթներից և ֆակուլտետից ծանոթներից, և չեմ հիշում էլ ում:

 

 


- Ես նախընտրում եմ, իսկապես շահավետ կլինի պահպանել քո սեփական տարածքը: Բայց նաև մտածում եմ, որ չափազանց ձանձրալի է, և ես նույնիսկ կասեի վտանգավոր է դասավորել տարբեր փայտիկներով կյանքի իրադարձությունները և քեզ հարազատ մարդկանց այնպես, որպեսզի նրանք երբեք չհանդիպեն:
- Իսկ ինչո՞ւ է վտանգավոր:
- Որովհետև ինձ թվում է՝ եթե դու դնում ես բարիերներ և սահմանափակումներ, շրջապատողները սկսում են կասկածել իրենց զբաղեցրած տեղի կարևորության մասին քո կյանքում և թույլտվություն են վերցնում մասնակցել քո գործերին՝ հատկապես քեզ համար կարևոր:
- Դրանք իր խնդիրներն են, ոչ թե իմ:
- Մի՛ եղիր այդքան կատեգորիկ: Հնարավոր է, որ դա իր խնդիրներն են, բայց հենց դու պետք է հասկանաս, որ մեկ ուրիշը նեղանում է: Նա զգում է, որ դու նրան չես թողնում քո կյանք, արհամարհում ես նրան: Հենց դրանում էլ ռիսկն է: Հնարավոր է, «որպեսզի չխառնել», դու վերջնականապես կվնասես ուրիշ մարդկանց և կխորտակես ձեր հարաբերությունները՝ բարիերներ դնելով:
- Ինձ թվում է, ես այդպես եմ անում միայն իմ ընկերների տարբեր ընկերախմբերում, քանի որ նրանք իսկապես տարբեր են:

 

 


- Դեմիա՛ն, մի քանի ամիս առաջ կուրսը սկսելուց, դու գնացիր ֆակուլտետ առանց փողի, իսկ ծնողներից խնդրել դու չուզեցար: Հիշո՞ւմ ես : Ես, իհարկե, առաջարկեցի քեզ վերցնել ինձնից մեկ ամսով պարտք, կամ երբ որ դու կունենաս: Ամեն ինչ այդպե՞ս էր:
- Այո՛:
- Հիշո՞ւմ ես դու ինչ արեցիր:
- Այո, ես հրաժարվեցի:
- Հիշո՞ւմ ես, ինչպես դու դա բացատրեցիր:
- Ոչ, չեմ հիշում
- Դու ինձ ասացիր, որ դու չէիր սպասում և շնորհակալ ես ինձ, բայց դու «չես ուզում խառնել»: Քեզ ծանոթ չի՞ թվում այդ ֆրազան:
- Լավ, բայդ դու չէիր մտածում չէ՞, որ ես չեմ թողնում քեզ իմ կյանք և արհամարհում եմ քեզ....
- Իսկ դու դրանում վստա՞հ ես:
- ... գրեթե:
- Դու ստում ես, դու ընդհանրապես վստահ չես:
- Գիտես, քեզ հետ ես նույնիսկ, վստահ չեմ, որ ինձ անվանում են հենց այնպես, ինչպես իմ անունն է:
- Կարող եմ քեզ ասել ողջ պատասխանատվությամբ, Դեմիա՛ն, երբեմն կարևոր չէ, որ դու ամեն բան հասկանաս: Երբ ամբողջ սրտով օգնություն ես առաջարկում ուրիշին, իսկ այդ ուրիշը դա չի ընդունում, որովհետև նա հիմար է, գոռոզ կամ էլ հենց այնպես, դա քեզ ընդհանրապես չի ուրախացնում: Առաջինը, որ գլուխդ է գալիս, դա այն է,՝ ինչքան հնարավոր է հեռու ուղղարկել նրան:
- Այո, դու ճիշտ ես: Ես հասկացա:
- Բազմազանության համար ես քեզ հեքիաթ կպատմեմ:

 

 


Կար-չկար մի մարդ, ով ուներ բավական հիմար մի ծառա: Մարդը այնքան չնչին չէր, որ ազատեր, ոչ էլ այնքան շռայլ, որպեսզի պահեր նրան՝ չպահանջելով ոչ մի տեսակ աշխատանք (իսկ դա ամենալավն էր, ինչ կարելի էր մտածել հիմարի համար): Այնպես որ, մարդը ձգտում էր նրան հասարակ առաջադրանքներ տալ, որպեսզի հիմարը «գոնե մի օգուտ տար»: Մի անգամ նա կանչեց նրան և ասաց.
- Գնա՛ խանութ և գնի՛ր մի չափ ալյուր և մեկ շաքար: Ալյուրից հաց են թխում, իսկ շաքարից՝ քաղցրեղեն: Դրա համար էլ փորձիր չխառնել դրանք: Դու ինձ հասկացա՞ր: Չխառնես դրանք:
Ծառան մեծ ջանքեր գործադրեց, որպեսզի հիշի հրամանը՝ մի չափ ալյուր, մեկ շաքար և չխառնել.... Չխառնել: Նա վերցրեց սկուտեղը և գնաց խանութ:
Ճանապարհի ողջ ընթացքում նա ինքն իր համար կրկնում էր ՝ «Մի չափ ալյուր, մեկ շաքար և չխառնել:
Նա գնաց խանութ:
- Տվե՛ք ինձ խնդրեմ մի չափ ալյուր:
Վաճառողը խրեց չափի բաժակը ալյուրի մեջ և լիքը լցրեց:
Ծառան տվեց սկուտեղը և վաճառողը լցրեց նրա վրա բաժակի պարունակությունը:
- Եվ մեկ չափ շաքարավազ,- ասաց գնորդը:
Վաճառողը կրկին չափաբաժակը արկղի մեջ տարավ և լցրեց
լի շաքարավազով:
- Չխառնեք դրանք,- ասաց ծառան:

 

 


- Իսկ որտե՞ղ ես լցնեմ շաքարավազը, - հարցրեց վաճառողը: Ծառան մի փոքր մտածեց, և քանի նա մտածում էր (որը շատ դժվարությամբ տրվեց նրան), ձեռքով ստուգեց սկուտեղի մյուս մասը, և հասկացավ, որ այն դատարկ է: Դրա համար նա արագ որոշում կայացրեց և ասաց՝ «Այստեղ», արագ շուռ տալով սկուտեղը և, հավանաբար, թափվեց ողջ ալյուրը:
Ծառան տուն վերադարձավ շատ գոհ՝ նա ուներ մեկ չափ ալյուր, մեկ չափ շաքար, և նրանք խառնված չէին:
Երբ տերը տեսավ, ինչպես է նա մտնում շաքարով սկուտեղով, հարցրեց.
- Իսկ որտե՞ղ է ալյուրը:
- Չխառնել դրանք, - պատասխանեց ծառան:- Այն այստեղ է: - Եվ արագ շարժումքվ նա շուռ տվեց սկուտեղը..... թափելով շաքարը նույնպես:
Խորխե Բուկայից

Էդվարդ Մունկ "Պարեր լողափին"

 

 

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան