Դու արդեն շնչահե՞ղձ ես լինում առօրյա հոգսերի ու պարտականությունների տակ, նույնիսկ մի պահ չե՞ս գտնում կանգ առնելու ու մտածելու' «Ի՞նչն է ինձ այսպես հոգնեցնում, ո՞րն է իմ սրտի ուզածը, ի՞նչ է թելադրում ինձ իմ ներքին ձայնը, ինձ սրտամո՞տ է այն ամենն, ինչով զբաղված եմ ողջ օրը, թե՞ պարզապես ինձից դա է պահանջվում և վերջ»:  

 

Այդպես ամեն օր դու ինքդ քեզ հոշոտում ես, սպանում ժամանակդ, որը ետ պտտել հնարավոր չէ… Քայքայում ես առողջությունդ, որը չի վերականգնվում: Ու զարմանալի չէ, որ օրդ ավարտում ես անբավարարության զգացողությամբ: Իսկ հաջորդ օրն սկսում ես հոգնած ու նկարդայնացած, շրխկացնում դուռն ու սկսում քո խելահեղ վազքը…  

 

Ընդամենը շրջապատի պահանջները կատարելով' մարդը խաղալիք է դառնում ուրիշների ձեռքին, ովքեր թելադրում են նրա բոլոր քայլերը: Երբ ես վերջին անգամ արել այն, ինչը սրտամոտ ու հաճելի է քեզ: փորձին ինքդ քեզ հարց տալ և անկեղծ լինել: Իսկ ճշմարտությունը միշտ չէ, որ համըկնում է մեր ցանկություններին: Նույնիսկ շատ հաճախ մենք այնքան ենք հեռանում ինքներս մեզնից, որ չենք հասկանում, թե իրականում ինչ ենք ուզում:  

 

Այդ առումով միայն երեխաներն են, որ լրիվ անկեղծ են. նրանք հստակ գիտեն թե ինչ են ուզում, ինչով են ցանկանում զբաղվել, ում հետ ընկերություն անել, ում ինչ-որ բան խնդրել, ում օգնել և ում սիրել: Դրա համար էլ նրանք անհոգ են և ուրախ…