Իհարկե, կարելի է երկար ու մանրակրկիտ վերլուծել ու քլնգել ռուսական քարոզչամեքենան, ռուսական հեռուստաալիքները, առանձին փորձագետների ու այլ բաներ, որոնք վերջին շրջանում նյարդայնացնում են։ Իհարկե կարելի է ու նույնիսկ պետք է, բայց պետք է նաև ինքներս մեզ հարց տանք, թե այդ ինչու ու ինչպես է լինում, որ նույն Ադրբեջանցիք այդքան արդյունավետ բզբզում են ռուսաստանյան քարոզչական դաշտում, իսկ մենք՝ ոչ այնքան։
Առավել կարևոր բանը, որ պետք է հարցնենք ինքներս մեզ այն է, թե արդյո՞ք Հայաստանը՝ որպես պետություն ու ԱԳՆ-ն՝ որպես դրա արտաքին հարաբերությունների համար պատասխանատու կառույց, անում են ամենը՝ հնարավորինս արդյունավետորեն մեր պետական ու ազգային շահերը պաշտպանելու հարցում մի երկրում, որը կարելի է ատել, կամ սիրել, հիանալ, կամ էլ զզվել, բայց առհամարհել ու անտեսել՝ հաստատ չի կարելի։ Կարծում եմ՝ ոչ ու բացատրեմ թե ինչու։


Բացատրելու համար շատ բան պետք չէ։ Ուղղակի նայեք Էդուարդ Նալբանդյանին ու փորձեք հասկանալ, թե ինչ կատեգորիաների մեջ է տեսնում աշխարհը հայ դիվանագիտության այս կորիֆեյը։ Մարդը քրթով իրեն եվրոպացի է կարգել, մեծ հաճույքով մասնակցում է նույնիսկ 15-րդական միջազգային տուսովկաների, միայն թե դրանք չլինեն ԱՊՀ-հետորհրդային կոնտեքստում ու եթե շա՜տ չարչարվեք էլ, ապա չեք կարողանա մատնացույց անել որևէ նշանակալից դիվանագիտական ձեռքբերում հայ-ռուսական ճակատում, որի համար պատասխանատվություն կրի ԱԳՆ-ը։ Եթե ինչ-որ բաներ էլ արվում են, ապա դա արվում է նախագահների մակադակով։


Բացարձակ չեմ ուզում ֆիքսվել զուտ Նալբանդյանի վրա։ Իրականում, մեր ֆրանկոֆոն տուրիստը իսկական հավաքական կերպար է, որը մարմնավորում է արտաքին գերատեսչության համար պատասխանատու մարդկանց մեծամասնությունը՝ սկսած կրտսեր ռագի դիվանագետներից, վերջացրած փոխնախարարներով ու Նալբանդյանով․ մարդիկ ՌԴ-ի հետ հարաբերություններին վերաբերվում են, որպես by default անհետաքրքիր ու անկարևով։ Դե բնականաբար, էլի by default երազում են Բրյուսելի, Վիեննայի, Ռիո Դե Ժանեյրոյի ու Սիդնեյի մասին և առնվազն անտարբեր են Պետերբուրգի, Մոսկվայի, կամ էլ Վլադիվաստոկի մասով (ինչը, զուտ մարդկայնորեն, հասկանալի է)։


Կրկնում եմ, ստեղծված իրավիճակում կարելի է ու պետք է խոսել նաև ռուսական վիզավիների մեղավորության մասին, բայց անմեղ 14 տարեկան կույսի պոզա էլ ընդունել չի կարելի։ Մեր քաղաքականության ռուսական գիծը մի տեսակ քաոտիկ ինքնահոս է հիշեցնում, որովհետև այն թողնված է տարբեր դիլետանտների ու ռուսահայ համայնքի լոկալ օղակների հույսին, իսկ առանձնակի ճգնաժամային պահերին արվում է միջամտություն՝ նախագահական մակարդակով ու վերջ։ Բա արդյունքն էլ սենց պետք է լինի, բա էլ ի՞նչ եք ուզում։