Երեկ և այսօր հետևում եմ Վահան Հովհաննիսյանի մասին ՖԲ օգտատերերի կողմից արված գրառումների տարափին, որի մեջ կարմիր գծով անցնում են նրա մասին հետևյալ ընդհանրացված կարծիքները.
-Վահան Հովհաննիսյանն իրական մտավորական-քաղաքական գործչի տեսակն էր ներկայացնում մեր երկրի քաղաքական էլիտայի կազմում,
-Նա ազդեցիկ, խարզմատիկ գործիչ էր, ինչը նշանակում է, որ նա ընդունվում էր քաղաքական գործընթացի բոլորի մասնակիցների կողմից,
-ընկեր Վահանը սկզբունքային և հայրենասեր անձնավորություն էր, որը դրսևորվել է իր կյանքի և գործունեության բոլոր փուլերում,
-Վահան Հովհաննիսյանը պահանջված գործիչ էր, որին միշտ սպասում էին և իր ընկերները, և քաղաքական օպոնենտները, և երիտասարդները, և լրագրողները և պարզապես շարքային քաղաքացիները:
Այսպես կարելի է երկար շարունակել....
Մի բան ակնհայտ է, որ նրա տեղը, իրոք հսկայական վիհ է գոյանալու, որը "լցնելը" ժամանակի և տարածության մեջ դյուրին խնդիր չի լինելու:
Հանգչիր խաղաղությամբ, և թող Աստված լուսավորի հոգիդ, պարոն Հովհաննիսյանն:
Գերասիմ Բարսեղյան