Կուրությունը զենք է ընդդեմ ժամանակի և տարածության: Մեր գոյությունը համատարած, հրեշավոր կուրություն է' բացառությամբ այն քիչ բաների, որ մենք իմանում ենք մեր աննշան զգացմունքների օգնությամբ' աննշան թե իրենց էությամբ, և թե իրենց գործողության շառավղով: Տիեզերքի գերիշխող սկզբունքն է կուրությունը:
Նա հնարավոր է դարձնում այնպիսի բաների գոյությունը, որոնք անհնար կլինեին, եթե նրանք տեսնեին իրար: Կուրությունը թույլ է տալիս ընդհատել ժամանակն այնտեղ, որտեղ դու չես կարողանում հաղթահարել նրան…
«Կուրացում» գրքից
Հովիկ Չարխչյան