Յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր արարք կղզի է՝ ժամանակի ու տարածության ջրերով շրջապատված: Յուրաքանչյուր օրը կղզու ավարտվածությունն ունի: Մարդիկ նմա մթնոլորտում վերածվում են կղզիների՝ անկախ, ամբողջական, խաղաղված, ուրիշների անձնական անդորրը հարգող, նրանց ափերը չներխուժող, մեկ այլ անհատականության հրաշքի հանդեպ հարգանքով նահանջող:
Սակայն իրականում ուրիշներից մեզ առանձնացնում է ոչ թե ֆիզիկական առանձնացումը, ֆիզիկական մեկուսացումը, այլ հոգևոր կղզիացումը:
ԷՆՆ ԼԻՆԴԲԵՐԳ
«Ծովի նվերը» գրքից
Հովիկ Չարխչյան