Ինչ նկատեցի այսօրվա հավաքից:
Շատերը ունեին հավաքին լինելու խնդիր ու այնտեղ էին:
Արթուր Սաքունց՝ իրավապաշտպան, հոգով ադրբեջանցի, որի համար պատիվն ու արժանապատվությունը կյանքում ամենավերջին արժեքներն են: Կյանքում առաջին տեղը նրա մոտ գրանտներն են, որի առկայության դեպքում Հայաստանում չէ Չադում էլ միտինգների կգնա մենակ թե լավ վճարեն:
ԼԳԲՏ (Լեզբի, Գեյ, Տրանց, ԲԻ)՝ այս զանգվածը ունի իր խնդիրները և նրանց կարծիքով ԵՄ ասոցացումը նրանց հավելյալ հնարավորություն կտան: Թերևս սա է միակ պատճառը, որ այսօր նրանք դուրս էին եկել իբր Հայաստանի համար պայքարելու:
Այստեղ սկսվում է պարադոքսը, մարդիկ սկսում են ծեծել ԼԳԲՏ-ներին, ու հիմա ինչ կասեն այս դեպքի վերաբերյալ նորահռչակ հայրենասեր իրավապաշտպանները շատ ոլւրջ հարց է:
Ժառանգությունից այսօր ակտվ էին Զարուհին ու Արմենը: Զարուհու մասին իհարկե խոսելն ավելորդ է, նրա պահվածքը բոլորիս հայտնի է, իմ կարծիքով պատգամավորը այդպես չպետք է պահի իրեն: Իսկ Մարտիրոսյան Արմենը ներկայացնում է Ժառանգությունը Րաֆֆի խնդրանքով: Ստյոպա Սաֆարյանն էլ աջակցում է թիկունքից՝ Ֆեյսբուքից:
Անի Զախարյան և նրա կողմնակիցներ. այս կոնտինգենտը շատ տարբերություն չունի ԼԳՊՏ-ներից, ուղղակի սրանք մոդեռն ԼԳԲՏ-ներն են՝ համեմված որոշ ազգային գաղափարներով, որպեսզի կարողանան ինտեգրվել այս խառնաշբոթի մեջ որպես հարազատ դեմքեր:
Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հստակ ասել էր, որ իրենք կողմ են մաքսային միությանը: Այ թե սակրալացված պապաիկի տեղքը ի՞նչ են անում այս խառնաշփոթի մեջ, որը ուղված է ՄՄ-ի դեմ մեծ հարցականների տեղիք է տալիս: Բայց կարելի է այսպես բնորոշել այս պարադոքսը: ՀԱԿ-ը որպես մահացող պարտիա՝ առիթը բաց չի թողնում իրեն այստեղ և այնտեղ ցույց տալու հնարավորությունը:
Դե պրոֆեսիոնալ ակտիվիսների մասին արդեն բազմիցս զրուցել ենք, որոնք գրանտագեներացվածներից տարբերվում են նրանով, որ գրանտը վերցնում է մեկ ուրիշը և բաժանում է նրանց մեջ: Եվ ով ավելի բարձր դեցիբելով է բղավում ավելի բարձր աշխատավարձ է ստանում:
Իհարկե կան մարդիկ, որոնք պայքարում են հավատալով իրենց գաղափարներին համար, բայց վերը նշվածների ֆոնին նրանք շատ քիչ մասս են կազմում: Ստացվում է, որ արհեստածին է այս ամենը:
Այսօր մարդիկ կան որոնք գտնվում են ոստիկանական բաժանմունքներում, բոլորին չէ, բայց ոմանց ճանաչում եմ ու ցանկանում եմ նրանց տեսնել ազատության մեջ: Տղեք ես գուցե ձեր գաղափարները չեմ կիսում, բայց ձեզ ճանաչում եմ, որպես ձեր գաղափարների կրող: Թերևս այսքանը այսօրվա դեպքերի մասին: