Դրամի արժեզրկումը տվեց իր սպասելի արդյունքը:Այսօր առավոտյան արդեն թանկացում է նկատվել պարենային շուկայում:Գնաճն այլևս անխուսափելի է,մինչդեռ մի քանի օր առաջ վարչապետը հայտարարում էր,որ դոլլարի արժևորումը դրական կազդի արտադրողի վրա:Վարչապետը մինչև վերջ չփորձեց հավատալ այն իրականությանը,որը կոչվում է դրամի արժեզրկում ,որն էլ բերում է գնաճի:Հասունանում է այն պահը,որ պետք է նորից Հայաստանի կառավարությունը վարկ վերցնի միջազգային ֆինանասական կազմակերպություններից:
Կարեն Հովհաննիսյան