Դրամի արժեզրկման պատճառները շատ են,բայց որոշիչ են իհարկե արտաքին գործոնները :
Մասնավորապես արժեզրկումը հիմնականում ամերիկյան դոլարի և եվրոյի արժևորման հետևանք է : Նման իրավիճակ է ստեղծվել նաև այլ երկրներում,որտեղ նույնպես տեղի է ունեցել ազգային դրամի արժեզրկում:
Արտաքին պատճառներից մեկը հանդիսանում է Ռուսաստանի տնտեսությունում տիրող իրավիճակը :
Արևմուտքի կողմից իրականացվող տնտեսական պատժամիջոցները բերել են ռուսական ռուբլու շարունակական արժեզրկման,որն էլ բերեց Ռուսաստանից ստացվող տրանսֆերների նվազման,ինչպես նաև ռուսական շուկայում հայկական ապրանքների իրացումից ստացվող դրամական միջոցների գնողունակությանը: Այս ամենը հաշվի առնելով,պետք է սպասել,որ տեղի կունենա տրանսֆերների գնողունակության ավելացում :
Հայկ Համբարձումյան