Բոլորս գոհ ենք ու երջանիկ. էս միքանիօրյա ապստամբությունը տվեց իր արդյունքը. ափսոս, որ այս օրերին գերնյարդային վիճակում եղան վարորդները. նրանք տուժեցին խամաճիկ գծատերերի ու իշխանավորների երեսից. կերան թուքումուր մի կտոր հացի համար... .ցավում եմ...մենք մեծ-մեծ արժեքներից ենք խոսում, բայց մի քանի ակտիվիստներ իմ աչքի առաջ վարորդներին մահվան դուռը հասցրին՝ առանց ճանաչելու մարդուն ու իր սկզբունքները՝ բարձր-բարձր գոռում էին՝ գլուխդ կցրենք , կջարդենք..., իսկ էդ մարդն իրականում դեմ չէր այդ պայքարին. ցավում եմ.իրենց հոր հետ էդպե?ս են խոսում էդ մարդիկ, համոզված եմ՝ այո, այլապես չէին կարող իրենց հոր տարիքի մարդու հետ նման բառապաշարով շփվել..մի վարորդ էնքան էր հուզվել սուտ ակտիվիստի աղբ-բառապաշարից, որ անգամ կիսավթարային իրավիճակում հայտնվեց. Պայքարի հաջորդ փուլում, կցանկանամ՝ուշադիր լինենք, որ ագրեսիվ ու հոգեկան խնդիրներ ունեցող որոշ մարդիկ հանդես չգան ակտիվիստի անվան տակ...