Հայաստանի Հանրապետության կառավարությունը անտեսելով կարևորը ընկել է անկարևորի, կամ երկրորդական կարևորի հետևից:


Մարզերից յուրաքանչյուրում կգտնեք հարյուրավոր խելացի և բանիմաց երիտասարդների, որոնք խոստումնալից ապագա ունեն, բայց ֆինանսական խնդիրների պատճառով ստիպված կամ անասնապահ են դարձել կամ արտագաղթող, իհարկե ՝ անասնապահությունն էլ կարևոր ճյուղ է տնտեսության զարգացման համար, բայց թող ամեն մարդ իր գործն անի:Կարելի է երևանի տարբեր բուհերում սովորող անպիտան ձրիակերների փոխարեն , արտոնյալ պայմաններով բուհ ընդունել խոստումնալից ապագայով երիտասարդներին, իսկ ուղղակի ուսանող կոչվելու համար «ուսանող»-ին հանձնարարել անասնապահությունը զարգացնելու գործը:


Կան ավելի խայտառակ երևույթներ, ասֆալտապել օրվա հաց չունեցող զոհված ազատամարտիկի անաշխատունակ մոր տան դիմացի ճանապարհը, «պետական կարիքների» համար բիզնես կենտրոններ կառուցել մի շենքի դիմաց, որը 4 աստիճանի վթարային է և ամեն օր վտանգի տակ է բազմաթիվ մարդկանց կյանքեր, թանկարժեք նստարաններ տեղադրել մի վայրում, որտեղ ամեն օր անչափահաս երեխայի հետ մայրը ողորմություն է խնդրում անցորդներից..............և այլն և այլն:


Իհարկե՝ գովելի է կառավարության ամեն մի դրական շարժը ի բարօրություն ժողովրդի, վատն այն է, որ եթե այդ գումարները ծախսվեին մարդկային կյանքեր փրկելու և մարդկանց համար գոյությունը պաշտպանելու համար աշխատատեղեր բացվեին, այսօր աշխարհի 10 000000 Հայերից 3 000000 ի փոխարեն գոնե 7 000000 ը Հայրենիքում կինեին:


Բայց չէ, ՀՀ կառավարությունն ավելի նպատակահարմար է գտնում պետական գանձարանը դատարկել դրսից եկած «կոլեգաներ»-ի մեքենայով անցնելիք ճանապարհը իդեալական «կահավորել»,
ՃՈ մեքենաները արդիականացնել, որպեսզի կարողանան ավելի արագ հասնել զոհի հետևից և «ըստ օրենքի» տուգանել:, կամ աղբամաններ տեղադրել ամեն քայլափոխին, բայց չեն գիտակցում, որ մարդիք փող չունեն, նշանակում է աղբ էլ չունեն այդ աղբամանները լցնելու համար:


Պետք չէ ջրհեղեղի ժամանակ լցնել ջրամբարները:

 

 


Գևորգ Գարդմանցի Գյուլումյան