Սոցիալական ցանցերի տիրույթում ծնվում և մեռնում են բազմաթիվ հետաքրքիր թեմաներ: Մինչ մենք քննարկում վերցնում դնում ենք ինչ որ թեմա աշխարհի հեռավոր անկյունում մարդիկ քննարկում են ենադրենք նապաստակների ամուսնության օրինականացման հարցը:

 


Ֆրանսիացիները reddit-ում պատերազմում են բրիտանացիների դեմ ուշադրություն՝ «թխաբլիթի» թեմայով:
Բանն այն է, որ reddit-ի բրիտանացի օգտատերերը հրապարկել էին նկար, որտեղ բլիթները դրված են իրար վրա և կտրտված, ինչպես տորթն են կտրում, այնինչ Ֆրանսիայում ընդունված է բլիթները փաթաթել առանձին-առանձին: Ֆրանիացիները քննադատել են բրիտանացիներին նման պահվածքի համար՝ որակելով նրանց բարբարոսներ
Ամենահետաքրքրիրն այն է, որ ֆրանսիական Buzzfeed-ը տեղի ունեցածը որակել է, որպես «համաշխարհային ահաբեկչություն բլիթների դեմ», իսկ Liberation թերթը՝ «կոտորած» բլիթների նկատմամբ:

 


Բլիթի թեմայով մարդիկ իրար միս են ուտում լրահոս ձևավորում, թրենդային թեմա դարձնում: Մի պահ պատկերացրեցի, որ մեր մոտ քննարկվի քյաբաբի ճիշտ ուտելը: Օրինակ քյաբաբն առանց սոխ ուտողներին համարեն բարբարոսներ, իսկ կեչուպով ուտողներին դատապարտեն մշակութային ցեղասպանության մեջ: Հետո հայտնվեն մարդիկ, ովքեր խմբերում պայքարեն քյաբաբի ջուրը խմելու համար: Ձևավորվեն փեյջեր՝ «Քյաբաբին քյաբաբ է սազում», «քյաբաբ ուտողների իրավունքների պաշտպանություն» անուններով: Հետո մենք՝ օգտատերերս կռվենք իրանցիների հետ ու սովորեցնենք, թե ինչպես պետք է ուտել այն և այլն:
Անկեղծ ասած սցենարը դուրս եկավ: Խոսքը մեր մեջ չեմ էլ բացառում;
Աշխարհում բլիթի համար են պայքարում, իսկ մենք ընկել ենք թեթև թեմաների հետևից՝ համաշխարհային պատերազմ, համամարդկային սով եսիմ ինչ: 

 


Ռուբեն Խաչատրյան