Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանը չունի վարչապետ և սկսվել են խոսակցություններ պտտվել տարբեր անձանց շուրջ, թե ով է լինելու Հայաստանի հաջորդ վարչապետը: Իհարկե սա նորմալ է, բայց աննորմալ է այն, որ բոլորը խոսում են ապագա վարչապետի քաղաքական իմաստով հարմար թեկնածու լինելու մասին, թե ով ու բարեկամն է, կամ համախոհը, մոռանում ենք, որ Հայաստանը գտնվում է սոցիալ-տնտեսական շատ վատ վիճակում և պետք է մարդ, ով կկարողանա համախմբել առողջ ուժերին ու տնտեսություն վերականգնել, պետք է մարդ, ով տեղն եկած պահին խիստ կլինի ու իր ասածները նախարարները գետնով չեն տա: Հարգելիներս երկիրը փրկելու խնդիր կա, իսկ դուք ընկել եք նեղ անձնական շահերի ու հաշվարկների հետևից, ինչ է կարծում եք քաղաքական հարմարավետության սկզբունքով ընտրված ապագա վարչապետին չեն "գառլախելու" երկու երեք ամիս հետ? Իհարկե անելու են ու անելու են ավելի դաժան ձևերով: Հայրենասիրության դրսևորման իսկական պահ է սա, կարևորը ԵՐԿԻՐՆ Է, մնացածը երկրորդական բաներ են
Զոհրապ Եգանյան