Հեռավոր ծայրում՝ Մեծ Անտառային քարաժայռին, ոտքերը կախ գցած նստել էին երեք Մեծն Մարգարեներ: Ինչ-որ տեղ հեռվում՝ ներքևում, ծփում էր Մեծն քաղցրահամ լիճը:
Անտառի կողմից մի տղա մոտեցավ Մարգարեներին և խնդրեց ըմպել:
- Ես կսովորացնեմ քեզ,- ասաց առաջին Մարգարեն: - Վերցրո՛ւ քո ողջ փողերը, քո ողջ կահ-կարասին և հանգույց գցի՛ր: Այնուհետև, աղոթի՛ր ամենազօր Վուկուշա Աստծուն և ողջ ուժով նետի՛ր հանգույցը ժայռից լիճը: Եթե դու ամեն բան ճիշտ անես, և քո հանգույցը բավական մեծ լինի, Վուկուշան կբարձրացնի կաթիլները այնքան բարձր, որ նույնիսկ նշված ճարպկությամբ դու կարող ես բռնել նրանցից ոմանց ափերով և բերանով:
- Մի՛ լսիր այդ խաբեբային,- ասաց երկրորդ Մարգարեն:-Հազարավոր մարդիկ արդեն լիճն են նետել իրենց ունեցվածքը, բայց ամեն անգամ պարզվեց, որ կա՛մ նրանք աղոթել են ոչ բավարար լավ, կա՛մ էլ հանգույցները քիչ էին, կա՛մ էլ ճարպկությունը չբավականացրեց: Իսկ ինչո՞ւ: Որովհետև չկա ոչ մի Վուկուշա: Եվ ոչ թե աղոթել է պետք, այլ կռվել. Հին Բրունգիլդեր, Միակ և անկրկնելի: Այնպես կռվել, որ նա բարկանա, քամի բարձրացնի, ալիքները փոթորկի, փլուզի նրանց ապառաժներին, այդժամ մեզ ալիքները կհասնեն ….. Եթե ուզում ես, կարող ես տալ ինձ քո փողերը և ես կգժտվեցնեմ քեզ Բրունգիլդերի հետ:
- Մի՛ հանձնվի,- միջամտեց խոսակցությանը երրորդ Մարգարեն:- Եվ մի՛ լսիր այդ դատարկամիտներին: Լսի՛ր ինձ, ես գիտեմ: Աղոթել պետք չի, կռվել պետք չի, ուղղակի նստիր և զգա միավորումը աշխարհի հետ: Զգա քեզ նրա մի մասը, զգա քեզ նրանը: Այդժամ աշխարհը կլսի քո ցանկությունը, մեր գլխավերևում կկուտակվեն ամպերը, անձրև կգա, և դու կստանաս ոչ թե խղճուկ կաթիլներ, այլ մի ողջ ջրհեղեղ: Կխմես՝ ինչքան կուզես:
Տղան շունչ քաշեց, լիզեց չորացած շուրթերը, աղոթեց իր Տուդլի-Մուդլին և ընկղմվեց քանդված ջրհորը:
Պավել Անտիպովից
Յացեկ Էրկա "Ստորջրյա քաշում"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան