Սիրուշոյի PR մենեջերին արժե Նոբելյան մրցանակ տալ: Սիրուշոն մեկ հարվածով երկու նապաստակ սպանեց: Այո: Սիրուշոն հարցազրույցա տվել ու էտ մի հարզացրույցով նա կարողացավ միլիոներ խնայել իր մենահամերգի PR ակցիայի համար: Բացատրեմ՝ ինչի:
Նայեք, էս պահին ողջ հայությունը անհամբեր սպասում են Սիրուշոյի բալիկի նկարին կամ հենց բալիկին տեսնելու (Դե ոմանք սպասում են, որ նյութերը իրար հետևից գրեն, այ սենց վերնագրով. «Էքսկլյուզիվ Սիրուշոյի բալիկը» ու էլ թե նյութի մեջ ինչ նկարա կապ չունի, կարևորը վերնագիրնա, ոմանք էլ ուղղակի ուզում են տեսնեն), Դե մեր Սիրուշո ջանն էլ բոլորի պոռտը տեղը դրեց, բալիկի ցույց տալու հետ կապված նյութը բերեց կապեց մենահամերգի հետ ու պլծծծծծ, սաղ հարցերը լուծվեց, Սիրուշոյի մենահամերգը շուտով կդառնա համացանցի թիվ մեկ լուրը ու նրա համար չէ, որ երգերը պիտի լսեն, այլ նրա համար, որ բալիկին կտեսնեն....
Հեսա Սիրուշոյի հարցազրույցը, էն էլ բացառիկագույն հարցազրույցը, բոլոր լրատվականները, չլրատվականները կտանեն կտարածեն, որի հիմնական վերնագիրը իհարկե կլինի. «Երեխայիս առաջին անգամ կտեսնեն մենահամերգիս. Սիրուշոյի բացառիկ հարցազրույցը», քանի որ մարդկանց ամենաշատը էտ հարցնա հետաքրքիր ու վերջ, մոտ մի միլիոն մարդ կկարդան էտ լուրը ու մենակ վերնագրի շնորհիվ....
Այս պահից սկած բոլորը Սիրուշոյի մենահամերգին սպասելու են էնքան շատ, ինչքան կսպասեն մյուս տարվա ամառվա իրենց արձակոււրդին:
Բա բա սովորեք, այ սա կոչվում ա PR պապայություն:
Անկախ Հայաստան