ՀՀ ֆինանսկական շուկայում ստեղծված վիճակից օգտվողներ միանշանակ եղան, սակայն զարմանալի է, երբ այդ օգտվողներն իրենց սպասարկող ԶԼՄ-րով ու ֆեյքերով ամեն կերպ անընդհատ փորձում են սրբի կերպարանքով հայտարարել, թե դոլար-դրամ ստեղծված քաոսը շտկվել է իրենց թեթև ձեռքով:
Տպավորություն է ստեղծվում, թե օլիգարխների կուսակցություն ԲՀԿ-ն համալրված է բարի փերիներով, ովքեր նույնիսկ ԱԺ նիստերը բոյկոտելու ու աշխատանքից խուսափելու օրերին տնտեսական մեգահրաշքներ են գործում:
Ընթերցողին հիշեցնենք, որ վերջին արտահերթին, երբ ԱԺ-ում բուռն քննարկում էին ծավալվում ԵՏՄ-ին անդամակցության վերաբերյալ օրենքների քննարկումն ու ընդունումը, ինչպես նաև երկրի տնտեսական շոկը հաղթահարելու քայլեր էին առաջ քաշվում, մեր «հրեշտակակերպ երեսփոխանները» իրենց վրայից պարտականությունը քցելու համար դիմեցին ամենա պրիմիտիվ միջոցին' բոյկոտին:
Ահա «հերոսներիս» և «ազգի մասին մտածողների» իրական կերպարը:
Հ.Գ. Ալբերտ Էյնշտեյն «Այս կյանքում երկու անսահման բան կա՝ տիեզերքը և մարդկային հիմարությունը.ընդ որում՝ տիեզերքի հարցում ես վստահ չեմ»:
Տիգրան Խաչիկյան