• Եղիր ինչպիսին կաս, մնացած դերերն արդեն զբաղված են:
• Շատ վտանգավոր է հանդիպել մի կնոջ, որն ամեն ինչում հասկանում է քեզ, դա սովորաբար ամուսնությամբ է ավարտվում:
• Երիտասարդները ցանկանում են հավատարիմ մնալ՝ չեն կարողանում, ծերերը փորձում են դավաճանել, բայց ի վիճակի չեն:
• Կնոջ և տղամարդու միջև ընկերությունը հնարավոր չէ: Նրանց միջև կարող է լինել կիրք, թշնամանք, երկրպագություն, սեր, սակայն ոչ ընկերություն:
• Աշխարհում միակ մարդը, ում կցանկանայի մոտիկից ճանաչել, ես եմ:
• Կան շատ բաներ, որոնք մենք դեն կնետեինք, եթե չվախենայինք, որ այլոք կվերցնեն դրանք:
• Կանայք ամուսնության մեջ երջանկություն են փնտրում, տղամարդիկ վտանգի են ենթարկվում իրենց երջանկությունը:
• Սիրել բոլորին նշանակում է անտարբեր լինել բոլորի նկատմամբ:
• Դառնալ սեփական կյանքի հանդիսատեսը, նշանակում է խուսափել կյանքի տառապանքներից:
• Ոչ ոք իր իդեալին երկու անգամ չի հանդիպում:
Մհեր Միրզոյան