Բնությունն ինչպես կարող էր այնքան լուսավոր ու գեղեցիկ լինել, եթե մարդու կոչումը նույնպես այդպիսին չլիներ: Մարդու հագուստի կարկատանը երբեք իմ աչքում նրան չի նսեմացնում, քանի որ բարությունն է միակ զգեստը, որը երբեք չի հնանում:
Ամենաքնքույշ բույսերն իրենց համար ճանապարհ են հարթում ամենակոշտ հողի միջով, ժայռերի ճեղքերով: Այդպես էլ բարությունն է: Ինչպիսի՞ սեպ, ինչպիսի՞ մուրճ, խոյահարմամբ առաջացած ինչպիսի՞ ճեղքվածք կարող է համեմատվել բարի, անկեղծ մարդու ուժի հետ: Ոչ մի բան չի կարող դիմակայել նրան: Իսկ այն արժանիքները, որոնք մենք գնահատում ենք ուրիշների մեջ, հավասարապես պատկանում են նաև մեզ: Մենք նկատում ենք միայն այն, ինչ ունենք ինքներս:
Իմանալ, թե ինչը գիտենք և իմանալ, թե ինչը չգիտենք' ահա թե որն է ճշմարիտ իմացությունը: Չթերագնահատենք փաստի նշանակությունը: Երբևէ նրա վրա կբացվի ճշմարտության ծաղիկը: Սակայն բավական չէ պարզապես սիրել ու արտահայտել ճշմարտությունը: Հարկավոր է սիրել ու արտահայտել ճշմարտությունը' հետամուտ լինելով որևէ բարձրագույն նպատակի: Եղեք ոչ միայն պարզապես լավ, եղեք ինչ-որ բանի համար լավ: Մարդիկ ծնված են հաղթանակների, այլ ոչ թե պարտությունների համար: Չի կարելի սպանել ժամանակը' դրանով չվնասելով հավիտենականությանը: Ճշմարտությունը տապանագրերում խիստ հազվադեպ է:
Հենրի Թորո