.Բայց գերազանց է կռվում սպանվել, քան ստորությամբ իր կյանքը փրկել:
. Ավելի լավ է սիրել այն մարդուն, որ բացահայտ թշնամություն ցույց կտա. քան սիրել այն, որ բարեկամի դիմակով կկործանի մեզ:
. Իր որդու համար պատվով մեռնողը փառքով է ապրում:
. Իմաստությունը չի կարող մարել այն կրակը, որի վրա տգետը յուղ կլցնե:
. Եթե մարդ առաջ չգնա իր նպատակի մեջ, նպատակը ետ կգնա:
. Ճշմարտությունը կանցնի դարեդար, սերնդե սերունդ, կհասնի մինչև աշխարհի վերջին օրվան:
. Բարձր հոգիների համար մեկի կողմից արտահայտված երախտագիտական զգացումը ավելի թանկարժեք է, քան նրանից ստացված պարգևը:
. Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը:
. Սպիների վրա նա է ծիծաղում, ով վերք չի տեսել:
. Ներմամբ մի լինեք նույնքան ծայրահեղ, ինչպես լինում եք բարկության պահին:
. Խիզախը նա է, ով համբերությամբ կարող է տանել վատթարագույնը:
. Նախքան իր մահը, երկչոտը բազում անգամ է մեռնում, իսկ խիզախ մարդը՝ միայն մեկ անգամ:
. Եթե դուք չեք կամենում հավատալ ձեր աչքով տեսածին, ապա ուրիշին մի խոստովանեք ձեր իմացածը:
. Միամիտ մարդիկ սիրում են վիճել, իսկ ազնիվները՝ միաբան լինել:
. Քաջության առաջին արժանավորությունը ողջախոհությունն է:
. Նրանք, ովքեր թեթևությամբ են խաղում բառերի հետ, հեշտությամբ կարող են նրանց իսկական իմաստը փոխել:
. Լավ է չգիտությամբ իմաստուն լինել, քան թե գիտությամբ հռչակվել տգետ:
. Երջանիկ է այն մարդը, որ լսում է իր դատափետումը, և աշխատում է ուղղվել:
. Կյանքը թատրոն է, տղամարդիկ և կանայք՝ դերասաններ:
. Առողջությունը թանկ է ոսկուց:
. Ամեն հիմարություն իր լոգիկան ունի:
. Խելացի հիմարը լավ է հիմար իմաստունից:
. Մարդիկ իրենց ճակատագրի տերերն են: