Բարի գործերի հիշատակը պահպանելու լավագույն ձևը դրանք կրկնելն է (Բեկոն):
Ստոր ձեռքերի պարգևից բարիք մի սպասիր (Էվրիպիդես):
Կյանքում ամենափոքր բարիքը հարստությունն է, ամենամեծը' իմաստությունը (Լեսսինգ):
Բարի մարդիկ խստապահանջ չեն (Վ. Գյոթե):
Ամենից առաջ բարի եղեք. բարությունը զինաթափում է մարդկանց մեծ մասին (Լակորդեր):

 


Մարդու մեջ որքան բարություն կա, այնքան կյանք կա (Ուելս):
Ես չգիտեմ գերազանցության այլ հատկանիշներ, բացի բարությունից (Բեթհովեն):
Հիմարներին բարիք անելը նույնն է, ինչ ծովին ջուր ավելացնելը (Սերվանտես):
Մի բուռ բարի գործերն ավելի շատ արժեն, քան մի տակառ գիտելիքները (Ուելս):

 


Բարի արարքները երբեք չպետք է հետաձգել (Սերվանտես):
Բարությունը հոգու համար նույնն է, ինչ առողջությունը մարմնի համար (Լև Տոլստոյ):
Բարությունը հաղթում է բոլորին, իսկ ինքն անհաղթ է (Լև Տոլստոյ):
Որտեղ վերջանում է բարին, այտեղ սկսվում է չարը, և որտեղ վերջանում է չարը, այնտեղ սկսվում է բարին (Լարոշֆուկո):

 


Ամեն չարիքի մեջ բարիք կա, միայն պետք է իմաստություն ունենալ գտնելու այդ բարիքը (Ու. Շեքսպիր):
Չարն ու բարին կողք-կողքի են. այդպես է ստեղծված աշխարհը (Վանգա):
Բարին սիրելու համար պետք է ամբողջ հոգով ատել չարը (Վոլֆ):

 

 

Ժորա Սարգսյան