Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է:
Լեոնարդո

Ոչ մի բանում հապաղելն այնքան օգտակար չէ, որքան զայրույթի պահին:
Պուբլիլիոս Սիրոս

Սովը լինում է տարբեր.ամեն մարդու պետք է իր հացը:
Ռ.Ռոման

Բանականության լույսը լուսավորում է, ոչ թե տաքացնում:
Ռ.Ռոման

 

 

Սիրո առարկայի ներկայությամբ համրանում են ամենահամարձակ Շրթունքները,և չասված են մնում հատկապես այն, ինչ այնքան ցանկալի էր ասել:
Շեքսպիր

Խելացի մարդը հասկանում է, որ ավելի լավ է գայթակղությանը դիմակայի, քան հետո նրա դեմ պայքարի:
Լառոշֆուկո

Երջանկությունն առողջության նման է, երբ այն չես նկատում, նշանակում է' այն կա:
Տուրգենև

Ամենածիծաղելի ցանկությունը բոլորին դուր գալու ցանկությունն է:
Գյոթե

Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
Լառոշֆուկո

Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով:
Կուրց

Ցանկությունը մտքի հայրն է:
Շեքսպիր

 

 

Երջանկության իսկական արժեքը իմանում են միայն այն ժամանակ, երբ նա արդեն անհետացել է:
Զանդերս

Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Բալզակ

Մենք ամենից հաճախ երջանկություն ենք կոչում այն, ինչ ինքներս չենք փորձել:
Ֆրանս

Կարելի է լինել գիտնական գիտնականների հետ, բայց նկարիչների հետ հարկավոր է լինել բանաստեղծ:
Բալզակ

Թերևս կարելի է ասել, որ մարդու կոչումն իր ցեղը ոչնչացնելու մեջ է' նախապես երկրագունդը կյանքի համար անպիտան դարձնելու միջոցով:
Լամարկ

Խոշոր ձեռնարկումների առաջին անհրաժեշտ պայմանը վստահությունն է սեփական անձի նկատմամբ:
Սեմուել Ջոնսոն

Մարդկային բոլոր գործերում հաստատակամությունն ուժի բարձրագույն դրսևորումն է:
Օ.Բալզակ

Ավելի լավ է ոտքով սարի լանջը ելնել, քան խոսքով հասնել նրա կատարը:
Հ.Խաչատրյան

Աղվեսը ինքն է սնունդ հայթայթում,
Առյուծին սնունդ տալիս է Աստված:
Ու.Բլեյք

 

 

Մարդկանց մի մասը գործում է առանց խորհելու, մյուսը' խորհում է, բայց չի գործում:
Ֆոսկոլո

Սիրեք ձեզ ուրիշների մեջ, քանզի ձեր կյանքն ուրիշների մեջ է և առանց ուրիշների այն ոչինչ է:
Լերու

Կյանքը մաքուր բոց է, մենք ապրում ենք' կրելով մեր մեջ անտեսանելի արև:
Բրաուն

Իմաստունը վիրավորանքների վրա ուշադրություն չի դարձնում:
Դիոգենես

Երկու մարդ կարող են միմյանց փրկել այնտեղ, որտեղ մեկը կործանվում է:
Օ. Բալզակ

 

 

Հաճախ ձգտելով ավելի լավին՝ մենք լավն ենք կորցնում։
Վ. Շեքսպիր

Սիրել' չի նշանակում նայել իրար վրա: Սիրել' նշանակում է միասին նայել նույն ուղղությամբ:
Անտուան դե Սենտ Էքսյուպերի

Սիրել, նշանակում է չհամեմատել:
Բերնար Գրասսե
Հիանալին դա մի այնպիսի բան է, որը պատկանում է միայն ճաշակին:
Կանտ

Ազնիվ մարդիկ միշտ մի վատ ստորություն ունեն' ամոթահար աչքերը խոնարհել լպիրշ ու անպատկառ ստորության առջև:
Վ.Գ.Բելինսկի

 

 

Շատ հույսեր , որոնք արդարանում են , հաճախ վերածվում են թունավոր նետերի մեզ համար :
Չարլզ Կոլտոն

Չարակամ մարդը թաքցրած ատամներ է ունենում:
Պուբլիլիոս Սիրոս

Նա, ով ամեն ինչ թողնում է պատահականության կամքին, իր կյանքը վեր է ածում վիճակախաղի:
Թ. Ֆուլլեր

 

 

Ժորա Սարգսյան