Մի վախեցեք աճել դանդաղ, վախեցեք մնալ անփոփոխ (չինական ասացվածք):

 


***
Եթե ցանկանում եք ավելի շատ հաջողությունների հասնել, կրկնապատկեք ձեր անհաջողությունների քանակը (Թոմաս Ուոթսոն, IBM հիմնադիր):

 


***
Մարդկանց մեծ մասը երջանիկ են այնքանով, որքանով իրենք են որոշում երջանիկ լինել (Աբրահամ Լինքոլն):

 

 

Հին չինական ասացվածքներ

 

 

Երբ դուք ինչ-որ բան եք լսում, դուք դա մոռանում եք: Երբ դուք ինչ-որ բան եք տեսնում, դուք դա հիշում եք: Բայց քանի դեռ դուք չեք արել ինչ-որ բան, դուք դա չեք հասկանա:

 


***
Մեծ գետը հանգիստ է հոսում, խելացի մարդը ձայնը չի բարձրացնում:

 


***
Ավելի լավ է հարյուր անգամ մերժել, քան մեկ անգամ խոստացածը չկատարել:

 


***
Կարելի է լինել համեստ' չլինելով իմաստուն, բայց չի կարելի լինել իմաստուն' չունենալով համեստություն:

 


***
Երբ դու ճիշտ ես, պարտադիր չէ ասել դա բարձրաձայն:

 


***
Տարվա պլանները կազմիր գարնանը, օրվա պլանները՝ առավոտյան:

 


***
Ամեն անհաջողություն մեզ խելացի է դարձնում:

 

 

 

 

Ժորա Սարգսյան