1. Աշխատանքի ծավալը չէ, որ որոշում է նրա կարևորությունը:

 

 

2. Կյանքում շատ արգելքներ են հանդիպում, և նրանք այնքան բարձր են, ինչքան որ ձեր նպատակները:

 

 

3. Ով հեռանում է, նրան դժվար չէ սիրել:

 

 

4. Մարդկանց հետ շփումը վերափոխվում է ինքնավերլուծության:

 

 

5. Կյանքը մշտապես շեղում է մեր ուշադրությունը, և մենք նույնիսկ չենք հասցնում նկատել, թե ինչից:

 

 

6. Հավանականությունը, որ ամեն ինչ կորած է' ավելի անհավանական է ամենաանհավանական հավանականությունից:

 

 

7. Կա մարդկային երկու հիմնական մեղք, որոնցից բխում են մնացած բոլորը. դրանք են' անհամբերությունը և անփութությունը:

 

 

8. Անհանգստությամբ գործին չես օգնի:

 

 

9. Ամեն ինչ, այդ թվում նաև սուտը, ծառայում են ճշմարտությանը: Ստվերները չեն մարում արևը:

 

 

10. Մեղքն ինքն է ձգում դեպի իրեն արդարադատությանը:

 

 

11. Ես գիտեմ, որ հարստությունը հավերժ չէ, քանի որ հավերժին ոչ հավերժականով չեն հասնում:

 

 

12. Ճշմարտությունը կյանքի այն փոքրաթիվ, իսկապես մեծագույն արժեքներից է, որոնք չի կարելի գնել: Մարդը ստանում է դրանք որպես ընծա, ինչպես սերը և գեղեցկությունը:

 

 

13. Մարդը վաղուց արդեն հրաժարվել է աշխարհի ստեղծմանը մասնակցություն ունենալուց և դրա համար պատասխանատվություն կրելուց:

 

 

14. Մերձավորին ճնշելն էլ ավելի հեշտ է, եթե նրան չես ճանաչում: Խիղճն այդ դեպքում չի տանջում:

 

 

15. Գլխից դեպի գրիչ տանող ճանապարհն ավելի դժվարին ու երկար է, քան ճանապարհը գլխից դեպի լեզու:

 

 

16. Երջանկությունը բացառում է ծերությունը: Ով պահպանում է գեղեցիկը տեսնելու ունակությունը, նա չի ծերանում:

Ֆրանց Կաֆկա

 

 

Ժորա Սարգսյան