Գյուղացու բակում, հաշտ ու համերաշխ, երկար տարիներ ապրում էին երկու տատրակ՝ էգ և որձ: Հոգատար գյուղացին նրանց համար տաշած տախտակներից մի գեղեցիկ տնակ էր պատրաստել, որտեղ թռչուններն իրենց լավ էին զգում վատ եղանակի ժամանակ:
Դա երջանիկ ժամանակներ էր: Որձն անընդհատ հետևում էր իր ընկերուհու ետևից, կիսելով նրա հետ իր վերջին ցորենի հատիկն ու ջրի կումը:

 


Գարնանը, երբ բազմաձայն թռչունների եղբայրությունը սկսում էր ընտանիքներ կազմել և բույն շինել, էգ տատրակին շատ անգամներ էին ձանձրացնում ամենահաճո առաջարկություններով ուրիշ որձեր: Սակայն նա մերժում էր նրանց, պահպանելով հավատարմությունն իր սիրեցյալին: Իսկ վերջինս, դաժան կռվի էր բռնվում այդ լկտի մրցակիցների հետ, կռվից դուրս գալով բարձր պահած գլխով, չնայած որ երբեմն բավականին ցավ էր տանում:
Սակայն վերքերը լավանում էին, և հավատարիմ զույգը շարունակում էր ղունղունալ և ուրախանալ ամեն բարեկյաց օրվան:

 


Մի առավոտ, էգ տատրակը նկատեց, որ իր ընկերոջ հետ մի ինչ որ վատ բան է կատարվում: Վերջինիս փետուրները թափվում էին, հայացքը մարել էր, որձը հազիվ էր ոտքերի վրա կանգնում և նույնիսկ մոտ չեկավ ոչ ուտելիքին, ոչ էլ ջրին:

 


- Խեղճը վատ է զգում, - վշտտացած ասաց էգ տատրակը և թռավ մոտակա անտառը անհրաժեշտ դեղաբույսերը հավաքելու: Երբ նա վերադարձավ, կտուցի մեջ բերելով բուժական խոտերի մի փունջ, նրանց տունը դատարկ էր: Տեսնելով, որ որձը սատկել է, գյուղացին նրան թաղել էր բակում՝ ցանկապատի տակ:
Էգ տատրակը երկար վերապրեց իր անդառնալի կորուստը, երդվելով այլևս դուրս չգալ տնից և ուտելիքին մոտ չգալ՝ ի նշան սգի:

 


Նա պահեց իր երդումը և շուտով հոգին լուռ ավանդեց, չդիմանալով մենությանը:
Լեոնարդո դա Վինչի

Կլոդ Վերլինդ "Ալեհերձ"

 

Օրվա առակը՝ Հավատարմություն - 20 օգոստոսի #madatyan
www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից

 

 

 

Միհրդատ Ռոստոմի Մադաթյան