Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն պնդում է, թե նախորդ գիշեր ռուս-ուկրաինական սահմանի չվերահսկվող հատվածով ռուսական ռազմատեխնիկա է մտել Ուկրաինայի արևելք: Իհարկե, նախագահն ավելացնում է, որ այդ տեխնիկայի զգալի մասն իր երկրի զինուժի կողմից ոչնչացվել է:

 


Այս մասին Պորոշենկոն պատմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի հետ հեռախոսազրույցում:
Մոսկվան, բնականաբար, հերքում է Պորոշենկոյի ասածը ու մնում է կռահել՝ երկու կողմերից ո՞վ է ասում իրականությունը:

 

 

Սուրեն Սուրենյանց