Նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հրահանգով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր երկրի կենտրոնական մարզերում տեղակայված շուրջ 65 հազար զինվորականների մարտական պատրաստվածության ստուգատես է նախաձեռնել:

 


Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 28-ը:

 

«Հունիսի 28» ամսաթիվը պատահական չէ ընտրված:

 


Բանն այն է, որ հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը Եվրամիության հետ ստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը:

 


Ըստ ամենայնի, ռուսական զորավարժությունները «հարմարեցված» են այդ միջոցառմանը:
Իրադարձությունների զարգացման երկու սցենար է հնարավոր:

Եթե Կրեմլում հաղթեն չափավոր ուժերը, ապա այս զորավարժությունը կծառայի որպես հոգեբանական ազդեցության գործիք:


Եթե գերիշխող լինեն կայսերական տրամադրությունները, չի բացառվում Ուկրաինա, անգամ Մերձդնեստր ռուսական ներխուժման վտանգ, ինչ արդեն հանգեցնելու է լայնամասշտաբ պատերազմի՝ փոխելով նաև ուկրաինական իրադարձությունների էությունը:

 

 

Սուրեն Սուրենյանց