Նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ հրահանգով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը այսօր երկրի կենտրոնական մարզերում տեղակայված շուրջ 65 հազար զինվորականների մարտական պատրաստվածության ստուգատես է նախաձեռնել:


Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով զորավարժությունները կտևեն մինչև հունիսի 28-ը:


ՙՀունիսի 28՚ ամսաթիվը պատահական չէ ընտրված:


Բանն այն է, որ հունիսի 27-ին Ուկրաինան, Մոլդովան ու Վրաստանը Եվրամիության հետ ստորագրելու են Ասոցացման համաձայնագիրը:


Ըստ ամենայնի, ռուսական զորավարժությունները ՙհարմարեցված՚ են այդ միջոցառմանը:


Իրադարձությունների զարգացման երկու սցենար է հնարավոր:


Եթե Կրեմլում հաղթեն չափավոր ուժերը, ապա այս զորավարժությունը կծառայի որպես հոգեբանական ազդեցության գործիք:


Եթե գերիշխող լինեն կայսերական տրամադրությունները, չի բացառվում Ուկրաինա, անգամ Մերձդնեստր ռուսական ներխուժման վտանգ, ինչ արդեն հանգեցնելու է լայնամասշտաբ պատերազմի՝ փոխելով նաև ուկրաինական իրադարձությունների էությունը:

 

 

Սուրեն Սուրենյանց