ASALA-ի «Խրիմյան Հայրիկ» անձնասպանական ջոկատը 1982թ. օգոստոսի 7-ին՝ ժամը 3-ին, մտավ Անկարայի «Էսեմբողա» օդանավակայան, հարձակվեց ոստիկանատան վրա և պայթեցրեց այն:
Զոհվեց 7 զինվոր. օդանավակայանն անցավ ջոկատի վերահսկողության տակ: Զոհվածների թվում էին Անկարայի ոստիկանության տնօրենը, անվտանգության ծառայության ութ սպա և շարքային, ինչպես նաև մաքսատան ծառայողներն իրենց ղեկավարների հետ միասին:

 


Օդանավակայանի' գրավողների դեմ մարտական գործողություններն անձամբ ղեկավարում էր Անկարայի զորքերի հրամանատար գեներալ Ռ. Էրգանը: Իշխանությունները օդանավակայան տարան հայ հոգևորականների ու քաղաքացիական անձանց, ովքեր ջոկատի անդամներին հորդորեցին անձնատուր լինել:
Պատասխանը եղավ. «Մենք ահաբեկիչներ չենք, այլ հայրենիքի ազատագրության ֆիդայիներ՝ պատրաստ մեր կյանքը տալու հայ ժողովրդի ապագայի համար»:

 


Թուրքական զորքերը խուժեցին օդանավակայանի շենքը. հայերը պատասխանեցին ձեռնառումբերով ու ավտոմատային կրակահերթերով: Թուրքական զորքերի արձակած գնդակներից մի քանի պատանդներ սպանվեցին ու վիրավորվեցին:

 


Ջոկատի անդամներից ծանր վիրավորվեց և ուշագնաց վիճակում գերի ընկավ Լևոն Էքմեքչյանը: Ջոկատի հրամանատար Զոհրապ Սարգսյանը, երբ զինամթերքը սպառվեց, ինքնասպան եղավ. վերջին փամփուշտը պահել էր իր համար: Ջոկատի մյուս անդամներն անվտանգ վերադարձան իրենց խարիսխները:
Ընդհանուր հաշվով մարտական գործողությունների ընթացքում սպանվեց շուրջ 40 և վիրավորվեց 113 մարդ:
Լևոն Էքմեքչյանը կախաղան հանվեց Թուրքիայում...:

 

 

Շնորհակալություն Նատալի Մինասյանին' նյութը տրամադրելու համար: