1992 թ. մայիսին Ինժեներական զորքերի վարչությունը կենտրոնական ապարատում կազմավորվել է որպես ծառայության բաժին, իսկ նույն թվականի սեպտեմբերի 14-ին վերակազմավորվել է որպես վարչություն: Սակայն ԶՈՒ-ում ինժեներական զորքերի օր սահմանվել է սեպտեմբերի 7-ը, քանի որ այդ օրը Լաչինի միջանցքում ինժեներական ստորաբաժանումների կողմից ինժեներական զինամթերքի ճիշտ գործարկման և փայլուն աշխատանքի արդյունքում պատրաստվել էին համապատասխան պայթյունային հանգույցներ և ականապատման դաշտեր, ինչի շնորհիվ կանխվել է հակառակորդի առաջխաղացումը և նրան հասցվել է կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստ: Ինժեներական ստորաբաժանումները մեծ ներդրում են ունեցել մարտական գործողությունները հաղթանակով պսակելու գործում:
Ինժեներական զորքերի հիմնական խնդիրը Ղարաբաղյան հակամարտության գոտու ականազերծումն է, պայթունավտանգ առարկաների վնասազերծումը:
Սևակ Գրիգորյան