Իմ հարգելի, քանի տրամադրությունս բարձր է, ասեմ' սիրելի ֆեսյբուքաընկերույթուն:
Ասել, որ չափազանց զգացված եմ ձեր ուշադրությունից և ջերմությունից, նշանակում է գրեթե ոչինիչ չասել:
Կռահելի էր, որ շնորհավորանքները և մաղթանքները կուղեկցեն ինձ ամբողջ օրվա ընթացքում, բայց որ նրանք կվերածվեն հեղեղի, չէի պատկերացնում:
Հուզիչ էր և լիցքավորող ձեր վերաբերմունքը, մոտիկ թե հեռու, թիմակից թե ընդդիմախոս, լրագորղ թե շարքային օգտատեր մարդկանց ուշադրությունը և անմիջականությունը:
Հուսամ, որ այդ վերաբերմունքի ընդամենը մի փոքր մասն է պայմանավորված զուտ իմ այսօրվա պաշտոնով:
Շնորհակալ եմ ձեզ և ցանկանում եմ, որ շատերիդ հետ ճակատագիրը երկար ճանապարհ կանխորոշած լինի ինձ համար:
Հետծննդյան տրամադրությամբ,
Ձեր' Արմեն:
Արմեն Աշոտյան