Նկատե՞լ եք, «Դլե յաման» քիչ ենք երգում, սկսել ենք այլևս մեր օտարերկրյա հյուրերին հայ ազգի հետ ծանոթացնելիս առաջինը չասել՝ ցեղասպանված ազգ ենք... Նկատե՞լ եք, մեր մեջ , յուրաքանչյուրիս մեջ ամենակարողի հոգին է նստում, որ կարող ենք բան փոխել, որ կարող ենք թշնամուն սաստել, որ կարող ենք պետք եկած պահին, առանց վարանելու զենք վերցնենք ու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին նվիրվել...
Այսօրվա Հայաստանը սկսվում է Արցախից, սա բոլորս գիտակցում ենք, մեծից փոքր, շարքային քաղաքացուց մինչև պաշտոնյա ու սա շատ լավ է ...


Բազմաթիվ զրույցներ եմ ունենում ռուսական ուղղվածություն ունեցողների, եվրոպական ու արևմտյան ուղղվածություններ ունեցողների հետ, ի ուրախություն ինձ, բոլորն էլ մի հարցում համակարծիք են. ԱՐՑԱԽԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԲԱԺԱՆԵԼԻ ՄԱՍՆ Է ... Տղերք, թուրքը, հենց սրանից էր վախենում, որ մեզ չի կարա այս հարցում բաժանի, այս հարցում տարանջատում մտցնի: Ասեմ ավելին, արդեն բոլորի մոտ հասունանում է այն միտքը, որ խաղաղության միակ ճանապարհը թշնամին թողել է բնական սահմանին ՝ Քուր գետին, հասնելը ... Հայոց բանակի բազկի ուժը զինվորն է, սպան է, մեր տղերքին աչքի լույսի պես պահենք ու պահպանենք... Գործ ունենք անելու... ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ...