Պահ, մտահոգ եվրոպպամետները հիմա էլ հարձակվել են Գեղամյանի վրա՝ Բաքվում արված նրա հայատարարությունների համար, որոնցում նա ԼՂՀ ու Ղրիմի հարցը դրել է նույն հարթության վրա, ասել է, որ շատ լավ կլինի, որ Ադրբեջանն էլ մտնի ԵՏՄ, ինչպես նաև հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի՝ այդ կառույցին անդամակցելը կարող է ինքնաբերաբար լուծում տար Արցախյան հիմնախնդրին, ինչպես դա եղավ Էզասի ու Լոթարինգիայի դեպքում, երբ Գերմանիան ու Ֆրանսիան հիմնեցին ԵՄ-ն:


Հիմա մեր արևմտամետների մոտ հիստերիկ վիճակներ են: Վա՜յ, բա հիմա եվրոպան ինչ կասի, վա՜յ, բա Ուկրաինան մեզանից կնեղանա, վա՜յ, Կրեմլի հրահանգներով ա Գեղամյանը գործել... Հանգստացեք հա՞, տիկնայք ու պարոնայք, արդեն հոգնեցրել եք ձեր ստրկամտությամբ:


Գեղամյանը աչքիս լույսը չի, ասեմ ավելի, ոնց որ բոլորն են իրան դհոլ ու հաճախորդ համարում, այնպես էլ ես, բայց չեմ կարծում, որ Գեղամյանը Բաքվում մասնավոր կարծիք է հնչեցրել, իսկ արդ կարծիքը մի շարք ուժեղ մեսսիջներ ունի.
- Ղրիմի ու Արցախի մեր հարթության բերելը ճիշտ դիվանագիտական քայլ է, որովհետև ինչ որ տև ստիպում է Ռուսաստանին ավելի շատ նեցուկ լինել մեզ: Դա մեսսիջ է հենց ռուսներին, ոչ թե ուկրաինացիներին ու ադրբեջանցիներին:


- Գեղամյանը լրիվ համարժեք օրինակ է բերում, երբ նշում է Էլզասի ու Լոթարինգիայի պատմությունը: Առհասարակ, կոնֆլիկտաբանության մեջ կոնֆլիկտների լուծման 4 տարբերակ կա. զիջում, փոխզիջում, փախուստ/կոծկում և 3-րդ ուժի կողմից կայացված որոշում: Հիմա ոչ մենք, ոչ էլ թուրքերը չենք կարում ոչ զիջման գնալ, ոչ փոխզիջման ու էս պահին դեռ կոծկման կամ ստռատուս քվոյի փուլում ենք, իսկ եթե հայտնվենք կուռ միջազգային պլատֆորմի կոնտեքստում, 3-րդ ավելի ուժեղ կողմը մի ինչ որ եղանակ կսինթեզի, որի միջոցով կողմերը կգան փոխզիջման, ընդ որում, որքան ավելի ուշադիր ու խելացի գործենք մենք, այնքան ավելի շահեկան կլինի այդ փաախզիջումը մեզ համար:


Իսկ արևմտամետների բարբաջանքը ըստ էության հանգում է երկու հիմնական թեզերի. եվրոպան հիմա մեզ վրա կբարկկանա, Ուկրաինան էլ ադրբեջանին կսատարի: Այ ձեր ցավը տանեմ, թքած,թե եվրոպան չի զայրանա, Եվրոպան ո՞ւմ շունն ա ու հատկապես սեպտեմբերի 3-ից հետո մեզ ի՞նչ կապում Եվրոպայի հետ այն աստիճան, որ դա մտահոգի մեզ: Ուկրաինայի պահով էլ լրիվ ցնդաբանություն է: Այ տնաշեններ, կարո՞ղ ա Ուրուգվայն էր էսքան տարի ՎՈՒԱՄ-ի անդամ, կամ Մադագասկարն էր հակահայակական բանաձևերին կողմ քվեարկում ու իր գրեթե ողջ սպառազինությունը Ադրբեջանին վաճառում: Ուկրաինան ոնց եղել ա մեր հակառակորդի մտերիմ դաշնակիցը, այնպես էլ մնացել է, այնպես որ մի հատ ծորակ ճարեք ու սառը ջորվ լվացվեք, թե չէ ուղեղի գերտաքացում ա մոտներդ սկսել:

 

 

Անդրանիկ Իսահակյան