ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի պետի տեղակալ-վարչության պետի տեղակալ, գնդապետ Արթուր Պողոսյանի հարցազրույցը իրար է խառնել ադրբեջանական բանակին ու ռազմական փորձագետներին: Գնդապետ Պողոսյանը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը իրենց հսկողության տակ են պահում Ադրբեջանի ամբողջ օդային տարածքը:
Պողոսյանին փորձել է հակադարձել ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն, սակայն նրա հերքում-հայտարարությունը ավելի հետաքրքիր է:

 

Իսազադեն նախ հայտարարել է, որ 2016 թվականի ապրիլին սկսած մարտերի ժամանակ հայկական բանակին ոչ ոք չի օգնել ու հայկական զինված ուժերը ինքնուրույն են կռվել ադրբեջանական բանակի դեմ: Սա այնքանով է հետաքրքիր, որ Ադրբեջանը ամեն կերպ փորձել է ու փորձում է իրականությունը այնպես ներկայացնի, որ իբր հայկական բանակին օգնում և պահում է ռուսական զորքը ու առանց ռուսի Ադրբեջանը մի քանի րոպեում կարող է գրավել Արցախը: Իսազադեն հայտարարել է, որ վերջին դեպքերի ժամանակ Ռուսաստանը ոչ մի աջակցություն չի ունեցել:


Այնուհետև խոսելով հայկական ՀՕՊ համակարգերի մասին նա հայտարարել է, որ Հայասատանի ԶՈւ-ն ունի ուժեղ և որակյալ համակարգեր, որոնք հսկում են Ադրբեջանի օդային տարածքը: Սակայն ըստ նրա ադրբեջանական ՀՕՊ համակարգերն էլ Նախիջևանի կողմից հսկում են հայկական օդային տարածքի մի մասը, սակայն մյուս՝ Արցախի ուղղությամբ, տեղակայված ադրբեջանական ՀՕՊ համակարգերը հսկում են միայն Ադրբեջանի սահմանը ու հայտարարության մեջ չի ասվում , որ դրանք հնարավորություն ունեն հսկելու Արցախի օդային սահամանը:

 

Աշոտ Ասատրյան