Անգելա Մերկելի ելույթը ՔԴՄ համագումարին տպավորիչ է։
Իրոք, Գերմանիան ունի ուժեղ Եվրամիության կարիքը, իսկ Եվրամիությունը չունի ապագա առանց Գերմանիայի տնտեսական և քաղաքական դերակատարության։
Մերկելը գլոբալ առաջնորդական առաքելություն է փորձում ստանձնել' ԱՄՆ նախագահական ընտրությունների, Brexit-ի, փախստականների ճգնաժամի, թվային տնտեսության, անվտանգային նոր մարտահրավերների, տրանսատլանտյան առևտրային պայմանագրի մի կողմից, մյուս կողմից ' Գերմանիայում և ընդհանրապես' Եվրոպայում, ռադիկալիզմի, պոպուլիզմի և "հոգնածության" ֆոնի վրա։
Այս համատեքստում Անգելա Մերկելի առաջադրումը որպես ՔԴՄ ղեկավար ունի ոչ միայն գերմանական կամ եվրոպական նշանակություն, այլ գլոբալ, անկախ նրանից եվրալավատես եք թե եվրահոռետես։
Արմեն Աշոտյան