2020 թվականին սպասվում են Արցախի նախագահական և խորհրդարանական ընտրություններ ու դրա հետ կապված ներքաղաքական կյանքի ակտիվացում է նկատվում: Եվ քաղաքական զարգացումների՝ սահուն և առանց ցնցումների ապահովումը մեծ կարևորություն ունի Արցախի կայունության և պաշտպանունակության ապահովման համար: Սակայն, ինչքան էլ որ զարմանալի է, որոշ ուժեր և մասնավորապես «Սասնա Ծռեր» կուսակցությունը չեն գիտակցում այս խնդրի կարևորությունը և նպատակ են հետապնդում խժդժություններ հրահրել Արցախում:

Ծայրահեղական դիրորոշում որդեգրած այս ուժերի նմանատիպ գործողությունները ոչ մի կերպ չեն բխում Արցախի շահերից, ավելին՝ ներքաղաքական կյանքի անկայունացումը կարող է բացասական ազդեցություն ունենալ նաև միջազգային հանրության մոտ ձևավորված հայկական երկրորդ հանրապետության այն իմիջի վրա, թե Արցախը ժողովրդավարական ամուր հիմքեր ձևավորած դե ֆակտո անկախ պետություն է:

«Սասնա Ծռեր»-ը և նրանց համախոհներն իրենց գործողություններն արդարացնելու համար առաջ են քաշում այն թեզը, թե իբր Արցախն ընդամենը Հայաստանի մի մասն է և չեն ընդունում անկախ պետության գոյությունը: Այսպիսի թեզերի շրջանառումը իսկապես վտանգավոր են, քանի որ Ադրբեջանը կարող է օգտագործել դրանք՝ Արցախի անկախությունը չճանաչելու և Հայաստանին միջազգային հանրության մոտ որպես ագրեսոր ներկայացնելու համար: Հիմա հարց է առաջանում՝ ո՞ւմ շահերից են գործում այս ծայրահեղական և դեստրուկտիվ ուժերը: